Հայաստանի մասին

Ընդհանուր տեղեկություններ

Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան

Դրոշը`

Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ

91865545.iqdFQI5O.armenia
Զինանշանը`

Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

amgov
Օրհներգը`

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

Պետության ղեկավարը`
Նախագահ

Բարձրագույն օրենսդիր մարմինը`
Միապալատ Ազգային ժողով

Պետական լեզուն`
Հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին)

Մայրաքաղաքը`
Երևան (համայնքի կարգավիճակով)
Armenia_Museum_of_Art_and_History
Վարչական միավորը`
Մարզ (ընդհանուր քանակը` 10),Համայնքներ (ընդհանուր քանակը` 915) այդ թվում`
քաղաքային` 49, որում` ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով. գյուղական` 866

Ազգային արժույթը`
“Դրամ” (միջազգային նշանակումը AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերից, մանրադրամը “Լումա” (գրեթե չկա գործածության մեջ): 1 դրամը հավասար է 100 լումայի: Շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000, 50000 և 100000 արժողության թղթադրամներ: Կան նաև 10, 20, 50, 100, 200 և 500 արժողության մետաղադրամներ:

Հատուկ ծառայությունների հեռախոսահամարներ`

Հրշեջ պահպանություն 1 01

Ոստիկանություն 1 02

Շտապ բժշկական օգնություն 1 03

Արագ արձագանքման փրկարար ջոկատ 1 08

Տեղեկատու ծարայություններ`

Քաղաքային տեղեկատու 1 07

Միջքաղաքային տեղեկատու 1 05

Հանրապետության ընդհանուր տեղեկատու 1 09

Հեռախոսային կոդեր`

Հայաստան 374

Երևան 10

Պետական տոներ և հիշատակի օրեր`

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը` Ծննդյան տոներ:

Հունվարի 28` Հայոց բանակի օր:

Մարտի 8` Կանանց Միջազգային օր:

Ապրիլի 7` Մայրության, գեղեցկության և սիրո տոն:

Ապրիլի 24` Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Մայիսի 1` Աշխատավորների միասնության միջազգային օր:

Մայիսի 9` Հաղթանակի և խաղաղության տոն:

Մայիսի 28` Առաջին Հանրապետության օր:

Հուլիսի 5` Սահմանադրության օր:

Սեպտեմբերի 21` Անկախության օր:

Դեկտեմբերի 7` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի օր:

Armenia

Աշխարհագրական տեղեկություններ

Երկիրը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում`
Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածք)

Տարածքը`
29743 քառ. կմ (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին)

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից`
1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա)

Պետական սահման` 
Հյուսիսում` Վրաստանի հետ,
Արևելքում ` Ադրբեջանի հետ,
Արևմուտքում և հարավ-
Արևմուտքում ` Թուրքիայի հետ,
Հարավում` Իրանի հետ

Առավելագույն ձգվածությունը` 
Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` 360 կմ
Արևմուտքից արևելք` 200 կմ

Ցամաքի ամենացածր կետը` 
Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ

Լեռներ, բարձրավանդակներ`
36.4 % (ՀՀ տարածքի)

Ամենաբարձր կետը` 
Արագած լեռան գագաթ` 4090 մ

Բարձր լեռնագագաթներ`
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ

Ջրային պաշարներ`
տարեկան` 8.5 մլրդ.մ3, որից 6.54 մլրդ.մ3-ը` մակերեսային հոսք

Խոշոր գետեր (ՀՀ սահմաններում)` 
Արաքս` 158 կմ
Ախուրյան` 186 կմ
Որոտան` 111 կմ
Դեբեդ` 154 կմ
Հրազդան` 141 կմ
Աղստև` 81 կմ

Լճեր` 
Սևան (առ 31.12.2010թ.) մակերեսը 1270.8 կմ2, (Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը), բարձրությունը ծովի մակերևույթից 1899.90 մ

Արփի` մակերեսը 22.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2021 մ

Սև` մակերեսը 2.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2666 մ

Ակնա` մակերեսը 0.80 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 3032 մ

Միջին ջերմաստիճանը` 
հունվարին -2.3 C
հունիսին +16.3 C

Տեղումների քանակը`
652.6 մմ

Ժամանակը`
Ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

Կլիմա` Չոր, ցամաքային

yerevan

Ժողովրդագրական տեղեկություններ

Բնակչությունը`
3.2 մլն.մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 3.0 մլն. մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի)

Էթնիկ կազմը`
Հայեր (98%), եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, և այլ ազգությունների ներկայացուցիչներ (ըստ ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքների)

Կրոնը`
Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը

Նկարը`Վիգեն Հախվերդյանի կայքից
http://www.photo-armenia.com/