Ընկերություններ / Ծառայություններ / Առողջապահություն / Հյուրանոցներ և հանգստյան տներ

ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ

ԱՐԶՆԻ  ԱՌՈՂՋԱՐԱՆ

26081310704417

Հասցե: Հայաստան, Կոտայքի մարզ, գ. Արզնի

Հեռախոս: +374-93-88-88-05; +374-222-6-31-09; +374-10-27-41-77

Էլ հասցե: arzniresort@mail.ru

Վեբ-կայք: www.arzniresort.am

Facebook: Arzni Sanatorium

Վեբ էջ www.armproduct.am-ում:

www.armproduct.am/arzni-sanatorium

Ղեկավար: Արարատ Սմբատի Մահտեսյան

Հիմնադրման տարեթիվ: 1969 թ.

Աշխատանքային օրեր:  Երկուշաբթի – Կիրակի

Աշխատանքային ժամեր: Շուրջօրյա

 

  • Ընդհանուր գործունեություն
  • Առողջարանային բուժում
  • Հանգստի, ժամանցի և գործարար հանդիպումների կազմակերպում
Կազմակերպության հետ կապվելիս խնդրում ենք նշել armproduct.am որպես տեղեկությունների աղբյուր։
54693
Հայաստան, Կոտայքի մարզ, գ. Արզնի
+374-93-88-88-05; +374-222-6-31-09; +374-10-27-41-77
  • ԱՐԶՆԻ  ԱՌՈՂՋԱՐԱՆ

  • "ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ" - հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է:
  • Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վտիճ խոխոջանքը:
  • Արզնիում կլիման ցամաքային է. մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C), ամառը հաճելիորեն զով է (հուլիսի միջին ջերմաստիճանը +22 °C), աշունը տաք է ու երկարատև:
  • Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ:
  • Պարզ օրերի քանակով, "Արզնին" գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին :
  • Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:
  • Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում - քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորեշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25 – 2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի ( 8-10գ/լ ) առկայությունը:
  •  
  • ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲՈՒԺՎՈՒՄ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ
  •  
  • Արզնի հանքային ջուրը միակն է նախկին ԽՍՀՄ – ի տարածքում, որ լայնացնում է ողջ օրգանիզմի անոթային համակարգը և շատ օգտավետ է ինֆակտով, ինսուլտով և շաքարայխտով հիվանդացած անձանց համար:
  • Կարևորվում են առանձնապես հետևյալ հիվանդությունների բուժումները`
  • 1. Սիրտ – անոթային համակարգի հիվանդություններ
  • 2. Աղե - ստամոքսային տրակտի խրոնիկական հիվանդություններ
  • 3. Բերանի խոռոչի հիվանդություններ
  • 4. Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ
  • 5. Նյութափոխանակության խանգարումներ. շաքարային դիաբետ, ճարպային փոխանակության խանգարում:
  • 6. Կանացի սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդություններ:
  • 7. Նևրոզներ, գերհոգնածություն:
  • .
  • ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԸ
  • ​ Լոգանքներ` արզնի հանքային ջրով, փշատերևով
  • ​ Ջրաբուժություն` ստորջրյա մերսում, բոլորակային, վերընթաց, անձրևային, շարկո և շոտլանդական ցնցուղներ
  • ​ Մանուալ թերապիա` մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա, քայլուղի
  • ​ Պարաֆինոթեապիա, տորֆոթերապիա
  • ​ Ինհալատորիում և թթվածնթերապիա 
  • ​ Աղիների և ստամոքսի լվացում արզնի հանքային ջրով 
  • ​ Գինեկոլոգիական լվացում արզնի հանքային ջրով
  • ​ ֆիզիոթերապիա 
  • ​ կավաբուժություն
  • ​ լնդերի լվացում (արզնի հանքային ջրով) 
  • ​ հիդրոռեֆլեքսոթերապիա
  • Գործում են նաև ասեղնաբուժություն, տզրուկաբուժություն, ատամնաբուժություն, մերսում "NUGA- BEST" ապարատի միջոցով (ողնաշարի ուղղում, պայքար ավելորդ քաշի դեմ և այլ բուժական միջոցներ):
  • ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Առողջարանում առկա է հանգիստը բովանդակալից անցկացնելու ընտրության լայն հնարավորություն:
  •  
  • Գործում են.
  • ​ համապատասխան սարքերով համալրված մարզադահլիճ.
  • ​ Փակ լղավազան.
  • ​ Մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի խաղադաշտեր.
  • ​ Բիլիարդ, սեղանի թենիս.
  • ​ Կաֆե – բար, ամառային սրճարան
  • ​ Նորագույն սարքավորումներվ հագեցած կինոդահլիճ.
  • ​ Ինտերնետ կապ
  • ​ Երեկոյան ժամերին անցկացվում են հանգստի կազմակերպման տարաբնույթ միջոցառումներ
  • ​ Ձկնորսության սիրահարները կարող են ձուկ որսալ Հրազդան գետից և օգտվել հանգստյան գոտու տաղավարներից
  • ​ Կառուցվում է մեծ թենիսի կորտեր
  • ԻՆՉՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ "ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ"
  •  
  • 1.​ ՈՒնի տարաբնույթ հիվանդությունների բուժման լայն հնարավորություններ.
  • 2.​ բնակլիմայական լայն պայմաններ`
  • ​ մեղմ կլիմա.
  • ​ կայուն մթնոլորտային ճնշում (բարձրությունը ծովի մակերևույթից ` 1250մ).
  • 3. Մատչելի գներ համեմատած տարածաշրջանի այլ առողջարանների հետ (գործում են զեղչային ճկուն համակարգեր).
  • 4. Բոլոր բուժումները իրականացվում են առողջարանի ներսում
  • 5. Հանրապետության առողջարաններից ամենամոտն է մայրաքաղաքին և օդանավակայանին (23 կմ կամ 15 – 20 րոպե ճանապարհ).
  • 6.​ Մոտ գտնվելով հանրապետության տեսարժան վայրերին` կազմակերպվում են էքսկուրսիաներ.
  • 7.​  Առողջարանն ապահովում է շուրջտարյա գործունեություն:
  • 8.​ Կոլեկտիվի ջերմ վերաբերմունքը հանգստացողների նկատմամբ:
  • ԳՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ
  •  
  • Մեկօրյա արժեքը մեկ անձի համար կազմում է 18000 – ից մինչև 27000 դրամ (44-ից 66 ԱՄՆ դոլար), որի մեջ ներառված է բուժումը, սնունդը և գիշերակացը: Յուրաքանչյուր սենյակում կա շուրջօրյա տաք և սառը ջուր, սառնարան, հեռուստացույց (հայկական արբանյակային հեռուստաալիքներ և НТВ + փաթեթ ):
  • Վեբ – կայքի միջոցով կատարվում է սենյակների ամրագրում:
  • Արտերկրից ընտանիքներով և խմբերով ժամանելու դեպքում դիմավորումը և օդանավակայանից տեղափոխումը իրականացնում է առողջարանը:
  •  
  • ԻՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԵԼ "ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ"
  • Երևանից "Արզնի առողջարան" մեկնողները կարող են օգտվել
  •  
  • 1. Երևան - Լուսակերտ թիվ 253 երթուղային տաքսուց (Երկաթուղային կայարան, Երևան – Սևան մայրուղի, Նոր – Գեղի – Լուսակերտ, կանգառը ` Նոր - Գեղի):
  •  
  • 2. Երևան – Աբովյան թիվ 261 երթուղային տաքսուց (Երկաթուղային կայարան ,Խանջյան, Շրջանային, Ավան, Երևան – Սևան մայրուղի, կանգառը` Աբովյան - Լուսակերտ թիվ 43 երթուղային տաքսիով ( կանգառը` Նոր – Գեղի ):
  •  
  • 3. Երևան – Աբովյան թիվ 259 ավտոբուսից (Կիլիկիա ավտոկայան, Մաշտոցի պողոտա, Կոմիտաս, Ազատության պողոտա, Երևան – Սևան մայրուղի, կանգառը` ք. Աբովյան), այնուհետև շարունակել` Աբովյան - Լուսակերտ թիվ 43 երթուղային տաքսիով (կանգառը` Նոր – Գեղի):
  • ԱՐԶՆԻ  ԱՌՈՂՋԱՐԱՆ

Վերադառնալ