Ընկերություններ / Ծառայություններ / Հյուրանոցներ և հանգստյան տներ

ԷԼԵԳԱՆՏ ՀՈԹԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐԹ

 ԷԼԵԳԱՆՏ ՀՈԹԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐԹ

Elegant Hotel & Resort

Հասցե: Հայաստան, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող. 11

Հեռախոս: +374-99-75-00-05; +374-60-75-00-05

Ֆաքս:  +374-60-75-00-04

Էլ հասցե: info@eleganthotel.am

Վեբ-կայք: www.eleganthotel.am

Facebook: Elegant Hotel & Resort

Instagram: elegant_hotel_and_resort

YouTube: Elegant Hotel & Resort

Google+: Elegant Hotel & Resort

Վեբ էջ www.armproduct.am-ում:

www.armproduct.am/elegant-hotel-resort

Ղեկավար: Անդրանիկ Խանսանամյան

Հիմնադրման տարեթիվ: 2014 թ.

Աշխատանքային օրեր:  Երկուշաբթի – Կիրակի

Աշխատանքային ժամեր: Շուրջօրյա

 

  • Ընդհանուր գործունեություն
  • Հյուրանոցային համալիր

Կազմակերպության հետ կապվելիս խնդրում ենք նշել armproduct.am որպես տեղեկությունների աղբյուր։
1895
Հայաստան, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող. 11
+374-99-75-00-05; +374-60-75-00-05
  • ԷԼԵԳԱՆՏ ՀՈԹԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐԹ

  • Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի հեքիաթային բնության գողտրիկ անկյունում: Հյուրանոցը գտնվում է կուրորտի լավագույն հատվածում: Մեր հյուրանոցն իդեալական կերպով հարմարեցված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ ընկերների հետ հանգստանալու համար. հյուրանոցի տարածքում տեղակայված են 7 առանձին քոթեջներ, իսկ ինքնին հյուրանոցում առկա են 44 տարբեր կատեգորիաների համարներ (Ստանդարտ, Երկտեղանոց, Կլասիկ, Դելյուքս և Լյուքս)
  • Հյուրանոցի տարածքով հոսում է լեռնային ջրվեժահոս գետակը, որի զուլալ ջրերում անզեն աչքով նշմարվում է կարմրախայտի և հայկական իշխանի խայտանքը: Ցանկության դեպքում կարող եք զբաղվել նաև ձկնորսությամբ. կարթերը տրամադրվում են հյուրանոցի կողմից, իսկ Ձեր որսից համեղ խորտիկներ կպատրաստի մեր Շեֆ խոհարարը, կամ էլ այն կարող եք Դուք ինքներդ պատրաստել մանղալի վրա:
  • Հյուրանոցում առկա է մեծ լողավազան՝ ջրվեժով, մարզասրահ, թուրքական և ֆիննական շոգեբաղնիքներ, բիլիարդ սրահ, կալյան բար և ռեստորան. ուստի, եթե Ձեր հանգստի ընթացքում լինեն անձրևոտ կամ ցուրտ օրեր, Դուք չեք ձանձրանա: Անմիջապես հյուրանոցում դուք կարող եք պատվիրել նաև էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր, այդ թվում նաև՝ Սևանա լիճ:
  • Սնունդը մեր հյուրանոցում ուղղակի հիանալի է, եթե ոչ՝ իդեալական. այդպես համարում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր հյուրերը (տե՛ս մեկնաբանությունները): Մեր խոհանոցում ամեն ինչ տնօրինում է Եգիպտոսից հրավիրված Շեֆ Խոհարար Մուհամեդ Ռեֆատը, ով բացի հայկական խոհանոցից Ձեզ կարող է առաջարկել նաև Եվրոպական, Չինական, Ճապոնական, Արաբական, Եգիպտական խոհանոցի ուտեստներ:
  • Եթե Դուք այցելել եք լեռնադահուկային հանգստի նպատակով, ապա Ձեզ կհետաքրքրի մեր հյուրանոցի հեռավորությունը լեռնադահուկային բազայից. այդ հեռավորությունը 628 մետր է: Բազան գտնվում է 1966 մետր բարձրության վրա: Մենք տրամադրում ենք անվճար տեղափոխում դեպի ճոպանուղի՝ դեպի լեռնադահուկային բազա, ինչպես նաև մեզ մոտից կարող եք վարձել անհրաժեշտ մարզագույք և մարզահագուստ (Դահուկներ, Սնոուբորդեր, Սահնակներ, Ձնագնաց):
  • Հյուրանոցում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում անձնակազմի ընտրությանը, ուստի՝ Ձեր հանգստի ժամանակ Դուք մեզ կարող եք դիմել ցանկացծ հարցով և խնդրով, իսկ մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին և կփորձենք լուծել Ձեր բոլոր խնդիրները:
Վերադառնալ