Ի՞նչ է Armproduct-ը
ArmProduct-ը — հայկական արտադրողների թվային B2B հարթակն է, որը կապում է հայկական արտադրողներին տեղական և միջազգային շուկաների հետ։
|
|
Մեր առաքելությունը Armproduct.am-ում մենք ներկայացնում ենք հայկական արդյունաբերության լավագույն կողմերը: Մեր առաքելությունն է տրամադրել հուսալի և արդիական տեղեկատվություն հայ արտադրողների և նրանց արտադրանքի մասին: Մեր առաքելությունն է օգնել Հայաստանի արտադրողներին գտնել հաճախորդներ, գործընկերներ և շուկաներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: |
|
|
|
|
Մենք աջակցում ենք Մենք ձգտում ենք աջակցել հայկական արտադրության աճին՝ խթանելով որակը, նորարարությունը և տեղական փորձը: Անկախ նրանից, թե դուք փնտրում եք վստահելի մատակարարներ, եզակի հայկական ապրանքներ, թե երկրի արդյունաբերական ներուժի վերաբերյալ պատկերացումներ, Armproduct.am-ը ձեր հիմնական տեղեկատվական աղբյուրն է: |
|
|
Մեր նպատակը Armproduct.am-ը առցանց հարթակ է, որը նվիրված է Հայաստանի արտադրողների և նրանց արտադրանքի առաջխաղացմանը: Մենք տրամադրում ենք ստուգված ընկերությունների պրոֆիլներ, ապրանքների ցանկեր և կոնտակտային տեղեկություններ՝ Հայաստանի ներկայությունը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում ամրապնդելու համար: Մեր նպատակն է աջակցել տեղական արդյունաբերությանը՝ թվային տեսանելիության և B2B կապի միջոցով: |
Եթե դուք հայ արտադրող եք, ստուգեք, թե արդյոք ձեր ընկերությունը ներառված է մեր տվյալների բազայում: Եթե չեք գտնում ձեր ընկերությունը, կապվեք մեզ հետ:

«ՄԻՍՄԱ»
- Տեսակ:
- Արտադրող ընկերություն
- Բաժիններ:
- Ամեն ինչ տան համար, Հուշանվերներ
- Հիմնական տեղեկատվություն
-
ՄԻՍՄԱ ՍՊԸ-ն ստեղծվել է 2004թ.:
Նվիրված իր 15-ամյակին՝ 2019թ. մայիսի 14-ից ընկերությունը սկսեց նոր նախագիծ, որի նպատակն էր նպաստել հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը:
Քանի որ գորգագործությունը և ասեղնագործությունը դարեր ի վեր մեծ դեր են ունեցել հայկական մշակույթի ստեղծման, զարգացման, տարածման, ինչու չէ նաև հայկականության պահպանման գործում, որոշեցինք հենց այս երկու արժեքները միավորել և ստանալ նոր, ժամանակակից արտադրանք:
Արդյունքում կապելով հինն ու նորը, ստեղծվեց Miskaryan heritage բրենդի հայկական գորգանախշ ասեղնագործ բարձերի հավաքածուն։
Արդի տեխնոլոգիաները ավելացնելով հայ մարդու ստեղծարար մտքին ու ձեռքին՝ ներկայացնում և տարածում ենք հայկական ասեղնագործության ավանդույթները, պատմությունն ու մշակույթը նորովի՝ ինտերիերում մեծ կիրառություն ունեցող գորգանախշ և զարդանախշ ասեղնագործ բարձերի միջոցով:
Ի վերջո մեր ասեղնագործ արտադրանքի միջոցով հայկական գորգանախշերը և զարդանախշերը նոր շունչ են ստանում և մատուցվում 21-րդ դարի քմահաճ սպառողին:
Մեր ասեղնագործ բարձերը կիրառելի են ժամանակակից ինտերիերում, ինչպես բնակարաններում, այնպես էլ հյուրանոցներում և այլ տարբեր հաստատություններում:
Ունենք նաև կորպորատիվ շարք թողարկելու հնարավորություն տարբեր կազմակերպություննների համար՝ իրենց անհատական տարբերանշաններով:
Առաջարկում ենք գույների և նախշերի բավականին մեծ տեսականի:
Մեր կարգախոսն է`
"Հինը՝ նորովի"




«ՄԻՍՄԱ»
Արտադրող ընկերություն